ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բալոնը տրաքելա, որովհետև անփույթ են եղել, մեղավոր ա ղեկավարությունը. հրազդանցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզում «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի էր ունեցել պայթյուն:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ պայթել էր օդի մեծ տարան, որը վերանորոգումից հետո ցանկացել են փորձարկել։ Դրա հետևանքով վիրավորում է ստացել 1 տասնյակից ավելի մարդ։

Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնեցին, որ նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ Է. Հ.-ն (ծնված 1978թ. ) մահացել է:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Հրազդան բժշկական կենտրոնից դեռ դուրս գրվածներ չկան։

ArmLur.am-ին ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հրազդան» ՋԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

ArmLur.am-ն այսօր եղել է Հրազդան բժշկական կենտրոնում և խոսել պայթյունից տուժածի հարազատի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս