Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզում «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի էր ունեցել պայթյուն:
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ պայթել էր օդի մեծ տարան, որը վերանորոգումից հետո ցանկացել են փորձարկել։ Դրա հետևանքով վիրավորում է ստացել 1 տասնյակից ավելի մարդ։
Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնեցին, որ նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ Է. Հ.-ն (ծնված 1978թ. ) մահացել է:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Հրազդան բժշկական կենտրոնից դեռ դուրս գրվածներ չկան։
ArmLur.am-ին ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հրազդան» ՋԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
ArmLur.am-ն այսօր եղել է Հրազդան բժշկական կենտրոնում և խոսել «Հրազդան» ԲԿ փոխտնօրեն Արա Սիմոնյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան