
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան:
Առաջին խաղափուլը կսկսվի Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:
Կանանց հավաքականի կազմում են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:
Այսօր մեր տղամարդկանց հավաքականը կմրցի Մալթայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի հետ:
Խաղերին կարող եք հետևել այստեղ: