
Երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ պահվող 3 հայ զինծառայողներին եւ 5 քաղաքացիական անձանց` մեկ ընտանիքի անդամներ։ Այս մասին հայտարարել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակական կապերի բաժնի պետ Իլահ Հուսեյնովը։ Վերջինիս խոսքերով՝ հայ ռազմագերիները ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների միջոցով նամակներ են փոխանցել իրենց ընտանիքներին։ Նշվում է, որ Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող Եղիշե, Ռուզան, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները` մեկ ընտանիքի անդամներ ադրբեջանական կողմ են անցել 2010 թվականի հունվարին: Իսկ երեք հայ ռազմագերիներից երկուսը՝ Օհան Հարությունյանը եւ Գևորգ Թովմասյանը, ադրբեջանական կողմում են հայտնվել 2009 թվականի մայիսին, իսկ Կարեն Հարությունյանը՝ 2009 թվականի հուլիսին։