
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, մյուս 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել ձախ շրջադարձ:
Աթենքի փողոցում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը կտեղափոխվի Իսակովի պողոտայի սկզբնամաս:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում, ինչպես նաև լուսացույցների տեղափոխում»: