
Չինաստանը 2011 -ին երրորդ քառորդի արդյունքում դարձել է սմարթֆոնների վաճառքի ամենախոշոր շուկան` շրջանցելով ԱՄՆ-ին,- հաղորդում է BBC-ն: 3 ամսվա ընթացքում Չինաստան մատակարարվել է 24 մլն սմարթֆոն, իսկ նույն ժամանակահատվածում ԱՄՆ` 23 մլն սմարթֆոն: Այդ տվյալներով` Չինաստանում հատկապես մեծ տարածում ունեն տեղական ապրանքանիշների ոչ թանկարժեք սմարթֆոնները, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով:Նշենք, որ Չինաստանն արդեն վաղուց աշխարհի խոշորագույն շուկան է սովորական հեռախոսների վաճառքով: Այս երկրում բջջային կապի ծառայություններից օգտվում է 952 մլն մարդ, ընդ որում՝ այդ թիվը գնալով աճում է: