Մելբուրնում տասնյակ մարդիկ են ձերբակալվել հակապատերազմական ցույցի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի Մելբուրն քաղաքում 39 մարդ է ձերբակալվել հակապատերազմական ցույցի ժամանակ, որն ուղեկցվել է բախումներով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ոստիկանությունը հայտնել է, որ «սարսափած» է որոշ ցուցարարների գործողություններից, որոնք թիրախավորել են Մելբուրնի ռազմական սարքավորումների ցուցահանդեսը։ Ըստ իրավապահների՝ ցուցարարները ոստիկանների վրա նետել են քարեր, գոմաղբ, թթվով լցված շշեր։

Բախումների ժամանակ տուժել է շուրջ երկու տասնյակ ոստիկան։

Ցուցարարներն իրենց հերթին ասել են, որ իրավապահները պատասխանել են լուսաձայնային նռնակներով և արցունքաբեր գազով:

Վարչապետ Էնթոնի Ալբանիզը դատապարտել է բռնությունը՝ ասելով, որ ավստրալացիներն իրավունք ունեն բողոքելու, բայց դա պետք է անեին խաղաղ եղանակով:

Ըստ իշխանությունների՝ ցույցին մասնակցել է 1200 մարդ։ Նրանք թիրախավորել են Ցամաքային ուժերի միջազգային ցամաքային պաշտպանության ցուցահանդեսը։ Ակցիայի մասնակիցներից շատերի մոտ եղել են Պաղեստինի դրոշներ։

Ակնկալվում է, որ ցուցահանդեսն առաջիկա օրերին կգրավի աշխարհի 31 երկրից շուրջ 1000 ընկերություն։ Միջոցառումը հանրության համար բաց չէ։ Դրան մասնակցում են ռազմական, պաշտպանական, գիտական և այլ ոլորտների պատվիրակություններ ամբողջ աշխարհից։




Լրահոս