Այսօր Ծրագրավորողի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի աշխարհում Ծրագրավորողի օրը նշվում է սեպտեմբերի 12-ին։ Այն հիմնականում նշվում է տարվա 256-րդ օրը՝ սեպտեմբերի 13-ին, սակայն նահանջ տարիներին նշվում է սեպտեմբերի 12-ին։

256-ն ընտրվել է այն պատճառով, որ դա ամբողջ թվերի այն քանակությունն է, որը կարելի է արտահայտել մեկ ութերորդ բայթի միջոցով:

Ինչպես նաև դա 2 թվի ամենամեծ աստիճանն է, որը փոքր է տարվա օրերի քանակից` 365-ից:

Ծրագրավորումը մեկն է այն մասնագիտություններից, որն այդքան մեծ տեղ ունի մեր առօրյայում: Մենք ամեն օր օգտվում ենք ծրագրավորողների աշխատանքի արդյունքներից: Հեռուստացույց ենք դիտում, ռադիո ենք լսում, հեռախոսով ենք խոսում:

ՀՀ Կառավարությունը ոլորտի զարգացումն ուղղակիորեն կապում է երկրի տնտեսության առաջընթացի հետ։ 2000 թվականից կառավարության կողմից ոլորտը հռչակվել է գերակա ճյուղ:

2020 թվականի տվյալներով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում աշխատողների թիվն ավելի քան 20.000 է։




Լրահոս