ԱԺ պատգամավորները կմեկնեն Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը կմեկնեն Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար։

Ստրասբուրգ կգործուղվեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գեւորգյանը, Արմեն Ռուստամյանը, Հայկ Մամիջանյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե Շիմշիրյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս