
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կայանալու է կառավարության հերթական նիստը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց, որոնք չզեկուցվող են։
Հետաքրքրականն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «բաց և թափանցիկ» գործելաոճ որդեգրելու խոստում էր տվել, սակայն վերջինս առաջիններից է, ով մշտապես խախտում է իր այդ խոստումը։
Ստացվում է այնպես, որ հերթական անգամ «ժողովրդավար» երկրում հայրենի իշխանությունն իր իսկ ժողովրդից գաղտնի է պահում երկրում օրակարգային մի շարք հարցեր։
Աննա Սրապիոնյան