ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Շիրակի մարզի պաշտոնատար անձանց կաշառքի գործով, ըստ նախնական տեղեկությունների ձերբակալվել է 3 անձ՝ Շիրակի մարզի կրթության վարչության պետը, դպրոցի տնօրենը, տնօրենի տեղակալը։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ վերոնշյալ անձանց մասով նախաքննական մարմինը միջնորդություն ներկայացնի դատարան, որպեսզի նրանց կալանավորեն։
Հիշեցնենք, որ գրել էինք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում Շիրակի մարզում պաշտոնատար անձիք են ձերբակալվել։ Լուրն ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն լրատվական բաժնից։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Կոմիտեի դիմակավորված անձիք մտել են մարզպետարան և ձերբակալել Շիրակի մարզի կրթության վարչության պաշտոնատար անձանց։
Քնար Մանուկյան