Եղվարդի քաղաքապետարանի մոտ ավտոմեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 03։07-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի մոտ այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։23-ին, մարվել՝ 03։25-ին։ Երևանյան փողոցում այրվել է «Lada Niva» մակնիշի ավտոմեքենա։




Լրահոս