ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը բարելավեց իր ցուցանիշը` հանգրվանելով երկրորդ հորիզոնականում: Մեր գրոյսմաստերն իր միավորներին ավելացրեց ևս 11.3-ը և վաստակած 2813.3 միավորով շրջանցեց Վիշվանաթան Անանդին: Առաջին հորիզոնակաը շարունակում է զբաղեցնել Մագնուս Կառլսենն, ով բարելավեց իր ցուցանիշը 1.6 միավորով: 1-10-րդ տեղերը զբաղեցնում են հետևյալ շախմատիստները`1. Մագնուս Կառլսեն – 2827.6 (+1.6)2. Լևոն Արոնյան – 2813.3 (+11.3)3. Վիշվանաթան Անանդ – 2808.1 (-2.9)4. Վլադիմիր Կրամնիկ – 2794.3 (-5.7)5. Թեյմուր Ռաջաբով – 2773.2 (-7.8)6. Վեսելին Տոպալով – 2769.7 (+1.7)7. Սերգեյ Կարյակին – 2768.0 (+5)8. Ալեքսանդր Մորոզևիչ – 2762.9 (+0.9)9. Ալեքսանդր Գրիշչուկ – 2760.9 (+8.9)10. Վասիլի Իվանչուկ – 2760.9 (-14.1)
Լեվոն Արոնյանը դարձավ աշխարհի 2 րդ ուժեղագույն շախմատիստ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ