Բայդեն-Հարիս վարչակազմը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը․ ԱՄՆ կոնգրեսական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ամերիկյան վարչակազմի ջանքերը:

«Ուրախ եմ տեսնել, որ Բայդեն-Հարիս վարչակազմը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը՝ կրկնապատկելով իր օգնության փաթեթը ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով:

Այս լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, նրա տնտեսական և անվտանգային անկախությունը»,- գրել է Փալոնը X-ի իր էջում:

Սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կարևոր քայլ արեցին իրենց գործընկերության մեջ՝ փոփոխություններ կատարելով համատեղ զարգացման դրամաշնորհային համաձայնագրում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի գնահատված ներդրումը 120 միլիոն դոլարից հասցնելով 250 միլիոն դոլարի և ընդլայնելով համագործակցության ու օգնության ոլորտները:




Լրահոս