Կառավարությունը նիստի ընթացքում քննարկեց Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև դատական համագործակցության մասին համաձայնագիրըս քննարկվեց համաձայնագիրը, որը հնարավորություն է տալու համագործակցության հարցերով դատախազի ներկայացվածությանը, նրա գործունեության շրջանակին, մասնավորապես՝ Եվրաջասթի կոլեգիայի լիագումար նիստերի, աշխատանքային խմբի աշխատանքներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին, իրազեկման միջոցառումներին և ծրագրերին մասնակցության հետ կապված հարցերի կարգավորում ապահովել:
Ըստ արդարադատության նախարարի՝ աշխատակարգ-միջազգային պայմանագիրը նախատեսվում է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազի, Եվրաջասթի նախագահի և ՀՀ արդարադատության նախարարի կողմից Եվրաջասթի նախագահի՝ Երևան այցելության շրջանակում, որը նախատեսված է սեպտեմբերի 23-ին:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասնեց՝ խոսքն իրավական օգնության շրջանակում քրեական վարույթի ընթացքում երրորդ երկրներ ուղարկվող իրավական օգնության հարցումների և տարբեր տվյալների հայցման մասին, որոնք պաշտպանված են անհատական տվյալների պաշտպանության գործիքակազմով, այդ պատճառով դրանք չեն հրապարակվում, բայց օգտագործվում են քրեական վարույթների շրջանակում:
Մանրամասները՝ տեսանյութում։