ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղային հավելված վաճառելու հարցը՝ դանակահարության պատճառ․ ինչ է կատարվել Լուսառատ գյուղի դպրոցի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 11-ին Լուսառատ գյուղի Թումանյան փողոցի դպրոցի մոտ դանակահարություն է տեղի ունեցել։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ձախ թևատակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Մ.Մ-ն։

Պարզվել է, որ ժամը 22։15-ին նշված գյուղի 6-րդ շենքի բակում, Ա.Ա-ի և Մ.Մ-ի միջև վիճաբանության ժամանակ վերջինս ձեռքով հարվածել է Ա.Ա-ին, որից հետո Ա.Ա-նդանակով հարվածել է Մ.Մ-ին։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ա․Ա-ն խմած է եղել ու դանակի գտնվելու վերաբերյալ ոչինչ չի հայտնել, իսկ ահա վեճը միմյանց փոխանցված խաղային հավելված վաճառելու հետ կապված է եղել, ինչի ժամանակ էլ դանակահարել են քաղաքացուն։

Ավելի ուշ ՆԳՆ-ն հանդես եկավ հաղորդագրությամբ․ «Սեպտեմբերի 11-ին, ժամը 22.23-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Լուսառատ գյուղի դպրոցի մոտ դանակահարություն է: Ոստիկանություն հաջորդ ահազանգը «Արտաշատ» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Լուսառատ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ ժամը 22-ի սահմաններում Լուսառատ գյուղի շենքերից մեկի բակում գումարային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդին դանակահարել էր 33-ամյա համագյուղացին:

Հետագա միջոցառումներով լուսառատցի 33-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս