ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ մասով հարուցված քրեական վարույթը ենթատեքստ ունի՝ խոչընդոտելու իմ պատգամավորական գործունեությանը․ Թ․ Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթն իմ մասով ակնհայտ քաղաքական բաղադրիչներ ունի և խոսքի ազատության սահմանափակման դրսևորում է:

📌Ինչպես բազմիցս նշել եմ իմ հրապարակումներում, ես մշտապես գրություններ եմ ուղարկում միջազգային կառույցներին տարբեր իրավախախտումների վերաբերյալ՝ ՀՀ ներքին և արտաքին խնդիրները ներառող:
Եվ բացառություն չէր նաև Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված մեղադրանքը, որի համար նրան կալանավորել են:

❗️Իմ մասով հարուցված քրեական վարույթը նույնպես ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի՝ խոչընդոտելու իմ պատգամավորական գործունեությանը:
Ես Ազգային Ժողովի պատգամավոր եմ, առաջնորդվում եմ իմ խղճով և համոզմունքով, ինչպես պահանջում է Սահմանադրությունը, և կարող եմ ցանկացած հարցի շուրջ ազատ տեսակետ արտահայտել և կիսվել դրանցով իմ միջազգային գործընկերների հետ…ընդ որում իմ տեսակետները որևէ կերպ անձնավորված չեն»։




Լրահոս