ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուսանկարը Մատենադարանում արվել է 3 տարի առաջ․ աղմկահարույց ֆոտոշութի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից սոցցանցերում տարածվում է մի տեսանյութ, որտեղ Մատենադարանի շենքի մոտ մի աղջիկ ֆոտոնկարահանում է իրականացնում՝ կիսամերկ վիճակով։

Այս ամենն, իհարկե, առանց թեժ քննարկումների չմնաց։ Համացանցում տարածվող մեկնաբանությունները ուղղված են նրան, որ հերթական անգամ այս կերպով պղծվում է հայերի համար մեծ նշանակություն ունեցող կառույցներից մեկը, որը հասարակ կառույց չէ։

Դժգոհող օգտատերերին զարմացնում է նաև այն փաստը, որ չկա սահմանված որևէ վերահսկողություն և այս բարձիթողի իրավիճակի պատճառով էլ աղջիկը կիսամերկ նկարահանում է կազմակերպել Մատենադարանի շենքի մոտ։

ArmLur.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության հետ՝ պարզելու՝ թույլատրվո՞ւմ է արդյոք Մատենադարանի տարածքում կիսամերկ նկարահանումներ իրականացնել, ինչին ի պատասխան ասացին, որ այդ հարցին Մատենադարանը պետք է պատասխանի։

Կապ ենք հաստատել նաև Մատենադարանի մամուլի խոսնակ Էմմա Հոռոփյանի հետ, ով Armlur.am-ին պատասխանեց, որ բնականաբար Մատենադարանը նման ֆորմատ և, առհասարակ, իր տարածքում ֆոտոնկարահանումներ թույլ չի տալիս։

«Թեպետ պետք է նշեմ, որ հարսանեկան զույգերին Մատենադարանի հարակից տարածքում լուսանկարվելը չենք մերժում՝ համարելով, որ  ամուր ու գեղեցիկ ընտանիքի առաջին հանգրվանը լինելը խորհրդնշական է։ Պետք է նաև նշեմ, որ մենք կարողացել ենք գտնել լուսանկարչին, որը փաստել է, որ նկարահանումն արվել է 3 տարի առաջ, պարզապես նոր է հրապարակել: Մատենադարանի ներկայիս ղեկավարությունը ավելի է խստացրել թե՛ տարածքի տեսահսկումը, թե՛ ներքին վերահսկողությունը»,- ասաց Մատենադարանի մամուլի խոսնակը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս