ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 19 տարի առաջ զինվորին կյանքից զրկելն ու իրավապահների «խեղկատակությունը»․ մոր և փաստաբանի բացահայտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

19 տարվա վաղեմությամբ կատարված զինծառայողի սպանության դեպքի բայահայտումը փաստաբան Հովիկ Արսենյանը համարում է խեղկատակություն եւ հայտնում, որ սրանով իրավապահները հասարակությանը այլ բան են փորձում ապացուցել։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2005 թ. ապրիլի 11-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակակետի տարածքում գտնվող ճաշարանի աստիճաններին հարող տարածքում, ճակատի միջհոնքային շրջանում հրազենային երկու վնասվածքներով, հայտնաբերվել էր պահակային ծառայություն իրականացնող, նույն զորամասի ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանը, ով զորամասի հրամանատարության կողմից անմիջապես տեղափոխվել էր Գորիսի քաղաքային հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ վերջինս մահացել է:

2005թ․ մայիսին քրեական հետապնդում էր հարուցվել տուժողի համածառայակից՝ նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վ.Ա.-ի նկատմամբ, նույն թվականի սեպտեմբերի 5-ին մեղքը հիմնավորող բավարար փաստեր ձեռք չբերվելու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր և վարույթը կասեցվել։

2023թ․ մայիսի 29-ին կայացված համապատասխան որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը վերսկսվել է:
2005թ․ մարտի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասում հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո ժամկետային զինծառայող Վաղինակ Ամիրյանը, տեղեկացված լինելով Նաիրի Իսախանյանի և ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժանմունքի աշխատակցի ազգակցական կապի մասին, անհիմն ենթադրել է, որ Ն․Ի․-ն իր ազգականի միջոցով տվյալներ է տրամադրում իրավապահ մարմիններին և մեղադրել է վերջինիս ՌՈ-ին ինֆորմացիա հայտնելու մեջ ու նրան զրկել է կյանքից:

Մեղադրվող Վաղինակ Ամիրյանի փաստաբան Հովիկ Արսենյանը այս պատմության մեջ այլ բան է տեսնում:

Մանրամասները տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս