ՄԱԿ-ն արգելել է Ճապոնիային կետեր որսալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Արդարադատության Միջազգային դատարանը որոշում է ընդունել, համաձայն որի ՝ արգելում է Ճապոնիային Արկտիկայում կետերի որսը, այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ Ճապոնիան որսը կատարում է ոչ հետազոտական նկատառումներով, ինչպես միշտ պնդել է:

Որոշումը կայացվել է 12 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այս քայլով նաև Ավստրալիայի կառավարությունն է հաղթանակ տոնում, քանի որ 4 տարի շարունակ պայքարել է դատարանին համոզելու համար:

Նրանք ավելի վաղ բացահայտել էին , որ Ճապոնիան կետերը որսում է զուտ առևտրի նպատակով ՝ տեղեկացնում է Guardian-ը:




Լրահոս