
«Դալմա Գարդեն մոլ»-ում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել, ներսում գտնվող մարդիկ տարհանվել են:
Տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ստուգման արդյունքում պարզվել է՝ ահազանգը չի համապատասխանում իրականությանը: