Ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլ»-ում ռումբ կա տեղադրված։
ArmLur.am-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ստուգման արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է։
Հիշեցնենք, որ քիչ առաջ գրել էինք՝ «Դալմա Գարդեն մոլ»-ում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել, ներսում գտնվող մարդիկ տարհանվել են:
Տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ստուգման արդյունքում պարզվել է՝ ահազանգը չի համապատասխանում իրականությանը: