Աշտարակցի տղամարդու տանը հայտնաբերվել են հրազեն և փամփուշտներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները անօրինական կերպով զենք-զինամթերք պահելու և կրելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 11-ին: Աշտարակ քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը Քուչակ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Աշտարակի բաժին: Բաժնում նա հայտնել է, որ տանն անօրինական պահում է ինքնաձիգի փամփուշտներ և «Կարաբին» տիպի ակոսափող հրազեն:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցի նրա տանը: Հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Կարաբին» տիպի հրազեն և ինքնաձիգի 42 փամփուշտ:

43-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:




Լրահոս