
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժել է ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին մեկամսյա կալանքի տակ պահելու որոշման դեմ փաստաբանների ներկայացված հատուկ վերանայման բողոքը։ Այս մասին գրել է փաստաբան Սոսե Չանդոյանը:
Վաղը` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ին, Երևան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը։