«Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանում մեր հայրենակից Թեո Կլերկի նկատմամբ կամայական և բացահայտ խտրական վերաբերմունքը։ Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական դատարանը Թեո Կլերկին դատապարտել է երեք տարվա ազատազրկման՝ մետրոյում գրաֆիտիի համար, մինչդեռ նույն փաստերով մյուս երկու մեղադրյալները, որոնք տարբեր քաղաքացիություն ունեն, ընդամենը տուգանվել են»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։
Անցյալ տարվա ապրիլին Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալությունից անմիջապես հետո Բաքվում Ֆրանսիայի դեսպանությունը դիմել էր Ադրբեջանի իրավասու մարմիններին ՝ հյուպատոսական պաշտպանություն իրականացնելու համար՝ պաշտպանելու ֆրանսիացու իրավունքները՝ հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան, որը կիրառվում էր բոլոր դատական նիստերին:
Ֆրանսիայի արտգործնախարարությունը մեկ անգամ ևս խորհուրդ է տվել երկրի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիներին, միայն խիստ անհրաժեշտության դեպքում այցելել Ադրբեջան՝ այդ երկրում կամայական կալանավորման և անարդար դատավարության ռիսկի պատճառով, որի դատական համակարգը անկախության կամ պաշտպանության իրավունքների հետ կապված որևէ երաշխիք չի տրամադրում: