Մամուլը դեռեւս տարիներ առաջ անդրադարձավ հայտնի աստղաբան-հոգեբան Լյուսյա Հակոբյանին ունեզրկելու եվ իր պապական տնից դուրս հանելու գործընթացին, սակայն խնդիրը դեռ շարունակում է չլուծված մնալ։
Այսօր՝ սեպտեմբեի 12-ին, Լյուսյա Հակոբյանը և այս գործով զբաղվող փաստաբան Լևոն Բաղդասարյանը մամուլի ասուլիս էին հրավիրել։
Ասուլիսի սկզբում փաստաբանը հավաքվածներին հիշեցրեց դեպքը.
«Հիշեցնենք, որ տարիներ առաջ Լյուսյա Հակոբյանը երրորդ անձի առողջության հետ կապված ստիպված է լինում տոկոսով գումար վերցնել մի անձնավորությունից։ Առողջական հարցերը լուծվում են, սակայն տիկին Լյուսյան մինչև վերջ չի կարողանում փակել գումարները, որից հետո սկսվում է ֆանտաստիկայի ժանր հիշեցնող ֆիլմը։ Որոշվում է, որ սնանկ պետք է ճանաչվի տիկին Լյուսյան եվ պապերից ժառանգած իր տունը պետք է վաճառեն։ Սակայն վաճառելուց առաջ որոշում են, որ գնահատող կազմակերպությունը գնահատի եվ այնուհետ գույքը վաճառվի։ Սակայն հետո պարզվում է, որ այդ կազմակերպությունը, որը գտնվել է Գյումրիում, սնանկ է ճանաչված եվ գույքը գնահատելու իրավունք չուներ։ Այնուհետ կազմակերպությունը այս գործը պաս է տալիս մի անհատի, որը եվս գնահատում է գույքը, բայց 3-4 անգամ պակաս, քան որ արժե այն։ Դիմում են սնանկության դատարան, որպեսզի փորձեն գնահատել իրավաչափությունը, թե արդյո՞ք այդ ընկերությունը առհասարակ իրավունք ունի տունը գնահատելու, թե ոչ, լիցենզիա կար, թե ոչ։ Դատարանը որոշում է, որ այո՛, տունը պետք է վաճառվի։ Այս ամենից հետո, աստղահոգեբան տիկին Լյուսյան դարձավ օրենքով բոմժ։ Ցավոք այսօր տասնյակ հազարավոր մարդիկ ևս գտնվում են օրենքով բոմժի կարգավիճակում՝ հայտնվելով փողոցներում»։
Ապա հայտնի փաստաբանը բացահայտեց, թե իրավական ինչ «բեսպրիդելի» հետ է բախվել աստղահոգեբանը.
«Գործի հետ կապված տեղի է ունենում տոտալ և նմանը չլսված ու չտեսնված իրավախախտումներ մի քանի դրվագներով, ուստի, երբ ստանձնեցի տիկին Լյուսյայի շահերի պաշտպանի գործառույթը, կարճ ժամանակում պաշտպանյալս իրացրեց իր իրավունքը, այսինքն՝ օրենքի ուժով վերադարձավ իր տուն, որտեղից նրան բիրտ ձևով վտարել էին։ Թվաց, որ ամեն բան ընկավ իր տեղը, սակայն, կրկին կարճ ժամանակ անց, ավելի բիրտ ուժով տիկին Լյուսյային ոչ միայն հանեցին իր տնից, այլ տասնամյակներով ձեռբ բերված գույքը օդում ցրիվ տվեցին։ Կրկին ստանձնելով նրա պաշտպանյալի գործառույթը՝ այս ընթացքում բախվեցի ֆանտաստիկայի և սարսափ ֆիլմ հիշեցնող մի իրավիճակի։ Գործը մտնելով դատարան՝ որոշում է կայացվում, որ տիկին Լյուսյային ոչ մեկ չպետք է խանգարի և վերջինս օրենքի ուժով կարող է մտնել իր տուն, սակայն հենց նույն դատարանը 5, 6 օր հետո նույն փաստերի առկայության պարագայում կայացնում է ճիշտ հակառակ որոշում, այսինքն կրկին վտարել իմ վստահորդին իր տնից։ Կատարեցի երկրորդ դատական նոր վարույթ նախաձեռնելով կրկին մտանք այլ դատարան, այլ նախագահողի գլխավությամբ եվ այդ դատարանը եվս որոշում կայացրեց, դատական ակտը օրինական ուժ ստացավ եվ անհապաղ պետք է կատարվեր, սակայն մեկ այլ դատավոր վերցնելով գործը կրկին փոխեց դատական ակտը, այսինքն տիկին Լուսիային վտարել այդ տնից։ Պետք է նշեմ, որ երկար տարիների իրավապաշտպան լինելով՝ նման երեւույթի ես դեռ չէի հանդիպել՝ ստանձնելով բավականի մեծ եվ աղմկահարույց գործեր եվ ինձ համար հանրայատ դարձան, որ այս գործում, ինչ որ մեկը բռնել է դատավորների վախը։՛ Այս պարագայում պետք է նշեմ, որ իրավական համակարգում մի աներևույթ ուժ կամ ստիպել, կամ վախեցրել, կամ համոզել է այս գործով անցնող դատավորներին, որ դատարանը իր կայացրած արդարադատության վրա թքի եվ կայացրեց հակառակ որոշում։ Եթե 90-ականներին որոշումներ էին կատարվում մի անձի կողմից, ապա մենք արդեն 2024 թվականն ենք և նման երեւույթները խոսում են այն մասին, որ առաջին մեղավորը գործող բարձր դուռն է։ Ժամանակին, երբ պարոն Նիկոլ Փաշինյանը դեռ ներկայացնում էր իր լրատվականը, հյուսիսային պողոտայի մարդկանց ունեզրկելու դեպքերի առնչությամբ անդրադարձել ու բարձրաձայնել է այս խնդրին՝ համարելով այն գերակա խնդիր։ Իսկ հիմա պետք է նշեմ, որ իր իսկ իշխանության օրոք ավելի խայտառակ վիճակում է գտնվում մեր արդարադատության համակարգը, օրինապաշտ քաղաքացին այսօր պաշտպանված չէ։
Հիմա հարց եմ ուզում բարձրացնել պարոն Փաշինյանին՝ հարցնելով, կամ այս ամենը կրկին ուղորդվում է բարձր դռան կողմից, կամ էլ մի զոռբա նստած է մի տեղ եվ կարողանում է այս խնդիրները ավելի լավ կազմակերպել, որ ՀՀ-ի համար կործանարար է»։
Էմմա Մարտիրոսյան