
Վլադիմիր Պուտինի՝ Պետական դումայում հայտնվելը ոչ մի արձագանք չստացավ ընդդիմադիրների կողմից- ասել է Справедливая Россия կուսակցության անդամ Իլյա Պոնոմարեւը: Կարծես թե` նրան արհամարել են:Վարչապետը, սովոր չլինելով նման անտարբեր վերաբերմունքի, իր ելույթում նշել է, թե շատերը հարկ չեն համարել ոտքի կանգնել, երբ ինքը ներս է մտել, այնուհետև շարունակելով ելույթը՝ խոսել է Ռուսաստանի առաջիկա խնդիրների ու դրանց լուծման ճանապարհների մասին և, խոսքն ուղղելով ընդիմությանը, ասել է, թե պետք չէ այս ու այն կողմ ընկնել, քանի որ Ռուսաստանը կանգնած է որոշակի ռիսկային խնդիրների առջև, և պետք է միասնականություն: