Գամսախուրդիայի զավակները խնդրում են վերանայել իրենց հոր մահվան գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 20 տարի առաջ մահացած Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի զավակները խնդրում են կրկին հետաքննել իրենց հոր մահվան պատճառները:

Կոնստանտինեն, Ցոտնեն և Գեորգին ստորագրել են համատեղ դիմում, որում խնդրում են իշխանություններին «վերսկսել իրենց հոր մահվան հանգամանքների հետաքննությունը»:

Նրանք կոչ են արել երկրի իշխանություններին և գլխավոր դատախազին «շարունակել և տրամաբանական ավարտին հասցնել Վրաստանի առաջին նախագահի մահվան հանգամանքների հետաքննությունը»:

«Վրաստանի հասարակությունը ցանկանում է, իսկ պատմությունը` պահանջում ստանալ այն հարցի պատասխանը, թե ի”նչ հանգամանքներում է մահացել երկրի առաջին նախագահը», – հայտարարել է Կոնստանտինե Գամսախուրդիան:

Մարտի 31-ին կլրանար Գամսախուրդիայի 75 տարին: Այս կապակցությամբ Ազգային պանթեոնում գտնվող նրա գերեզման են այցելել նրա ընտանիքի անդամները, հասարակական և քաղաքական գործիչներ, երկրի խորհրդարանի և կառավարության ներկայացոuցիչներ:

Պաշտոնական վարկածի համաձայն, Գամսախուդիան ինքնասպան էր եղել, սակայն նրա հարազատները և շատ քաղաքական գործիչներ շարունակում են համոզված մնալ, որ նրան սպանել են:




Լրահոս