Հրդեհ՝ Նուռնուս գյուղում. այրվել է բուսածածկույթ, ջերմահարվել է մոտ 30 ծառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15։16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի 6-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 17:10-ին։ Այրվել են 7 հա բուսածածկույթ, 3000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել է մոտ 30 ծառ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Նուռնուս գյուղի 10 բնակիչ:




Լրահոս