
Գազայի հատվածում գյուղատնտեսական ակտիվների 80-96%-ը ոչնչացվել կամ վնասվել է 2024 թվականի սկզբին Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով, ասվում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի զեկույցում։
«Ռազմական գործողության հետևանքով վնասվել կամ ոչնչացվել է Գազայի գյուղատնտեսական ակտիվների 80%-96%-ը, ներառյալ ոռոգման ենթակառուցվածքները, անասնաբուծական ֆերմաները, այգիները, գյուղատնտեսական հողերը, տեխնիկան, պահեստարանները։ Այդ գործողությունների երկարաժամկետ հետևանքները սննդի, պարենային անվտանգության և աղքատության աստիճանի վրա ակնհայտ են»,- ասվում է փաստաթղթում։