
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դեմարշ է հայտարարել Մոնղոլիային՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ:
Հայտարարության մեջ նշվում է, որ մոնղոլական կողմին Է հասցվել Ուկրաինայի խորը հիասթափությունը, որ Մոնղոլիան, որպես Հռոմի ստատուտի ստորագրող երկիր, հրաժարվել է կատարել Պուտինի ձերբակալման միջազգային քրեական դատարանի կողմից տրված օրդերը երկրի տարածքում գտնվելու ընթացքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Պուտինը ժամանել էր Մոնղոլիա։