Այսօր առավոտյան ԿԺԴՀ-ն կրակոցներ է սկսել Դեղին ծովում ` Հարավային Կորեայի հետ վիճարկելի սահմանի հարևանությամբ:
Զինավարժությունները սկսվել են ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Փխենյանը դրանց մասին նախազգուշացրել է պաշտոնական Սեուլին ` հայտարարելով մոտակա ժամանակներս երկու երկրների արևմտյան ափերի մոտ նավագնացությանը սպառնող վտանգի մասին:
Մի քանի արկեր ընկել են Հարավային Կորեայի բնակելի վայրերից մեկի հարևանությամբ:
Սեուլն անմիջապես արձագանքել է կրակով Հյուսիսային Կորեայի տարածքային ջրերի ուղղությամբ: Իշխանությունների վկայությամբ, երկու կողմերից արձակված արկերից որևէ մեկը չի ընկել երկրների ցամաքային տարածքների վրա:
Թեև փոխադարձ կրակոցներից ոչ մեկը չի տուժել, Հարավային Կորեայի իշխանությունները կարգադրել են էվակուացնել տեղի բնակիչներին և տեղավորել նրանց մոտակա ապաստարաններում ՝ տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Հյուսիսային Կորեայի կրակոցները սկսվել են զուգահեռաբար Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններին, որոնք հյուսիսկորեական իշխանությունների կողմից գնահատվում են որպես սպառնալիք: