Լեռնային Ղարաբաղում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մեղքը կրում է Հայաստանի ղեկավարությունը։
Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, միայն Հայաստանի ղեկավարության մեղքն է։ Ես ՀՀ-ի իշխանություններին անձամբ զգուշացրել եմ ՝ տուր Ադրբեջանին այդ տարածքները:
Առավել ևս, որ դուք խոստովանել եք, որ դրանք «ձեր տարածքները չեն»։ Բայց նրանք ասել են՝ չենք տա՝ «կռվելու ենք», – ասել Է Լուկաշենկոն։