
Դալլասի ոստիկանությունը պատվավոր շնորհակալագիր է հանձնել ամերիկացուն, որը 1963 թվականին ոստիկաններին օգնել էր բռնել Լի Հարվի Օսվալդին, ով սպանել էր նախագահ Ջոն Քենեդուն,- հայտնում է Reuters գործակալութունը, արարողության ժամանակ, երբ նշվում էր Քենեդիի մահվան տարելիցը, նշվել են պարգեւատրված 70-ամյա Ջոնի Քելվին Բրյուվերի քաղաքացիական բարձր որակները: Քաղաքի ոստիկանապետը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, Բրյուվերին ավելի վաղ չեն պարգեւատրել, քանի որ Դալլասում չեն ցանկացել հիշել այդ ողբերգությունը: