Թրամփը հրաժարվել է Հարիսի հետ ևս մեկ բանավեճից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մասնակցի դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի հետ ևս մեկ բանավեճի։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական հարթակում։

«Երրորդ բանավեճ չի լինելու», – գրել է Թրամփը։

ԱՄՆ նախկին նախագահը գտնում է, որ հաղթել է նախորդ երկու բանավեճերում, որոնցից առաջինն անցկացրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, երբ վերջինս դեռ չէր հրաժարվել նախագահական ընտրապայքարից։

«Երբ բռնցքամարտիկը մենամարտում պարտվում է, նրա բերանից հնչող առաջին բառերը լինում են հետևյալը՝ «Ես ռևանշ եմ ուզում»։ Հարցումները հստակ ցույց են տալիս, որ ես եմ հաղթել ընկեր Քամալա Հարիսի դեմ բանավեճում», – հավելել է Թրամփը։

Հարիսի ընտրարշավի թիմը ABC-ի եթերում փոխնախագահի և նախկին նախագահի միջև կայացած բանավեճից հետո կոչ էր արել ևս մեկ բանավեճ անցկացնել։




Լրահոս