Բրազիլիայի բնիկների առաջնորդները մեծ ոգևորությամբ են ընդունել իրենց համար սրբազան համարվող թիկնոցի վերադարձը, որը Դանիայի թանգարաններից մեկում էր գտնվում ավելի քան 300 տարի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
1,8 մ երկարություն ունեցող թիկնոցը, որը պատրաստված է կարմիր իբիս թռչնի 4000 փետուրից, պաշտոնապես ներկայացվել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացված արարողության ժամանակ, որին ներկա է գտնվել նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։
Թիկնոցը վերցվել էր տուպինամբա ցեղից Պորտուգալիայի գաղութային տիրապետության ժամանակ և ցուցադրվում էր Կոպենհագենում 1689 թվականից։