
Չնայած նրան, որ վերջին տարիներին Հայաստանը համալրվել է նոր ավտոբուսներով, միևնույն է, կան հասցեներ, որտեղ վիճակը շարունակում է մնալ անմխիթար:
ArmLur.am-ի հետ զրույցում տեղի բնակիչներն ասացին, որ Սարի թաղին սպասարկող 13 համարի ավտոբուսը շատ ուշ-ուշ է աշխատում, ինչի հետևանքով ավտոբուսները շատ ծանրաբեռնված են լինում: Շատ քաղաքացիներ ստիպված են հավելյալ սպասել մինչև գա հաջորդ ավտոբուսը, ինչի հետևանքով ուշանում են աշխատանքից:
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևան «Ավտոբուս» ՓԲ տնօրեն Բաբկեն Կիրակոսյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչո՞վ է պայմանավորված նման իրավիճակը, վերջինս ասաց, որ հիմնական պատճառը խցանումներն են, որի հետևանքով շեղվում է ինտերվալը:
Կիրակոսյանի խոսքով՝ նրանք սպասում են, որ նոր ավտոբուսները գան ու հասկանան՝ որ գիծն է ծանրաբեռնված աշխատում և փորձեն ավելացնել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան