Թեհրանը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ։

«Ես արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ», – X-ի իր միկրոբլոգում գրել է Ռավանչին՝ ընդգծելով, որ ընդունել է Երևան այցելելու Կոստանյանի հրավերը։

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ևս գրել է, որ Երևանը գնահատում է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։




Լրահոս