Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրանում է Հայաստանի նկատմամաբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի երկրորդ տարին:
2022թ-ին այս օրն Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը երկօրյա մարտերի ընթացքում կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ, որոշ ուղղություններով ձեռնարկել է դիրքային առաջխաղացման գործողություններ։
Հակառակորդը ռազմական ագրեսիայի արդյունքում դիրքային առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
Ադրբեջանը մինչ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումը տևական ժամանակ հող էր նախապատրաստում էսկալացիայի համար․ Ադրբեջանի ՊՆ-ն գրեթե ամեն օր ապատեղեկատվություն էր տարածում, թե, իբր, Հայաստանի Զինված ուժերը խախտել են հրադադարը։
Ռազմական գործողություններից ընդամենը 1 օր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ ամեն րոպե պետք է սահմանին պատրաստ լինել նոր զարգացման՝ շեշտելով, որ բացառվում է ՀՀ տարածքով միջանցքի տրամադրումը:
Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն հրապարակել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ցուցակը։
Պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերյան երկօրյա մարտերի ընթացքում հայկական կողմը տվել է 224 զոհ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան