Պուտինը նոր իրականություն է ստեղծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ղրիմն ուշադրության կենտրոնում. Ուկրաինայում ռուսաստանյան ագրեսիայի ազդեցությունը» համաժողովի ընթացքում «Ժառանգություն» հիմնադրամի ներկայացուցիչ Արիել Կոենը ուժեղ  քննադատության է ենթարկել Ռուսաստանի նախագահին:

Նա նշել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սխալվում է ՝  հայտարարելով, թե Պուտինը կտրվել է իրականությունից:

Կոենի կարծիքով, Պուտինը ոչ թե կտրվել է իրականությունից, այլ նոր իրականություն է ստեղծում, որտեղ իր իշխանությունը կլինի բացարձակ և երկարատև:

Նրա խոսքով, Ռուսաստանը դեն է նետում «փափուկ ավտորիտարիզմի» դիմակը և ներկայանում է կարծր ավտորիտար ռեժիմի տեսքով:

Վերաշարադրելով ժամանակակից պատերազմի տեսության հիմնադիր Կարլ ֆոն Կլաուզեվիցի այն արտահայտությունը, թե պատերազմը քաղաքականության շարունակությունն է, Կոենը ասել է. «Պուտինը փոխում է խաղի կանոնները, նրա մոտ ոչ թե պատերազմն է քաղաքականության շարունակությունը, այլ քաղաքականությունը` պատերազմի: Նա ցույց տվեց դա Վրաստանում, այժմ նա ցույց է տալիս դա Ուկրաինայում: Որևէ մեկը թող բացատրի դա նախագահ Օբամային»:




Լրահոս