ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Թրամփ-Հարրիս բանավեճի արդյունքները․ ո՞վ է առաջատարը նախընտրական փուլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ-ում պատրաստվում են երկրի գլխավոր քաղաքական կարևոր իրադարձությանը՝ նախագահական ընտրություններին, ինչը մնում է թեժ քննարկումների կենտրոնում։

Ինչպես ավելի վաղ գրել էր ArmLur.am-ը՝ Միացյալ Նահանգներն ավելի քան մեկ դար է՝ աշխարհում գոյություն ունեցող գերտերություններից մեկն է, որը որոշիչ ազդեցություն ունի տեղի ունեցող գրեթե բոլոր իրադարձությունների վրա: Հենց ԱՄՆ-ի քաղաքական դիրքորոշումը, նախագահների հայտնած կարծիքներն ու ձեռնարկած գործողությունները, ինչպես նաև երկրի արտաքին քաղաքականությունն ու աշխարհի տարբեր կետերում ընթացող ռազմական գործողություններին ԱՄՆ-ի մասնակցությունը որոշից ազդեցություն է ունենում գործընթացների հանգուցալուծման վրա:

Ըստ «էքզիթ փոլերի» հրապարակված արդյունքների՝ նոյեմբերին սպասվող ընտրություններին նախագահի թեկնածուներից Դոնալդ Թրամփը կհավաքի ընտրողների ձայների 43.8 տոկոսը, իսկ Քամալա Հարրիսը՝ 46.6 տոկոսը։

Օրերս էլ իրականացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Քամալա Հարիսի առաջին նախագահական բանավեճը, որը դիտել է մոտ 67 միլիոն մարդ, ինչը զգալիորեն ավելին է, քան 51 միլիոնը, ովքեր դիտել են հունիսին հանրապետական ​​թեկնածուի և Դեմոկրատական ​​կուսակցության գործող նախագահ Ջո Բայդենի բանավեճը։ ԱՄՆ-ում CNN-ի հարցման համաձայն՝ Դեմոկրատական ​​կուսակցությունը հաղթել է նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի բանավեճում։ Այդպես է կարծում հարցվածների 63%-ը, հաղորդում է CNN-ը։ Միաժամանակ, ամերիկացիների 37%-ը կարծում է, որ հաղթել է Հարիսի հակառակորդ Դոնալդ Թրամփը։

Հավելենք, որ 2016 թվականին նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թրամփի առաջին նախագահական բանավեճը ուղիղ եթերում դիտել է 84 միլիոն մարդ։ Թրամփի և Բայդենի միջև առաջին բանավեճը 2020 թվականի համընդհանուր ընտրություններում դիտել է 73 միլիոն մարդ։

Նշենք, որ Թրամփ և Հարրիս բանավեճն այսքանով չի ավարտվում, այսինքն սպասվում է բանավեճի երկրորդ փուլը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս