Երեւանի ՔՊ-ական ավագանու որոշմամբ այս տարվա հունվարի 1-ից մայրաքաղաքում ավտոմեքենաները կայանելու համար նախկին 12 հազար դրամի փոխարեն բնակիչները վճարում են Ա գոտու մեկ տարվա համար 160 000 դրամ, իսկ Բ գոտու համար՝ 24 000 դրամ։ Խցանումներն, իհարկե, չվերացան, սակայն քաղաքային բյուջե արդեն 1.5 մլրդ դրամ գումար է մտել:
Փաստինֆոյի գրավոր հարցմանն ի պատասխան այս տարվա հունվարի 1-ից մինչ օգոստոսի 30-ը Երևանում Ա գոտու համար նախատեսված ավտոկայանատեղիի համար վճարված գումարը կազմել է 1 մլրդ 145 մլն 432,7 հազար դրամ գումար, իսկ Բ գոտու համար՝ 393 մլն 823, 4 հազար դրամ
Հիշեցնենք, որ 2022-ին «կարմիր գծերի» վճարներից քաղաքային բյուջե էր մտել 680 մլն դրամ, իսկ 2023–ին` 960 մլն դրամ: Այս տարի՝ մինչ օգոստոսի 30-ը, արդեն 1,5 մլրդ են վճարել երեւանաբնակները, իսկ տարին դեռ չի ավարտվել։
Ի՞նչ շահեց սրանից ՀՀ քաղաքացին կամ երեւանաբնակը. ոչինչ, խցանումները խայտառակ ձեւով շարունակվում են, իսկ վճարումները՝ առավել բարձր են:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան