ՖՈՏՈ. Հայաստանը միացել, ապա հետ է կանգնել Պուտինին ձերբակալելու հռչակագրից․ ԱԳՆ սուտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը լուռ միացել է սեպտեմբերի 5-ին ընդունված՝ Պուտինին պատժելու, ձերբակալելու հռչակագրին, ապա՝ հետ է կանչել իր ստորագրությունը:

Ինչպես է տեղի ունեցել գործընթաց

Սեպտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարները հավաքվել են Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում՝ մասնակցելու «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի: Այդ ընթացքում հռչակագիր են ընդունել, որով նախատեսվում է ստեղծել միջազգային հատուկ տրիբունալ ՌԴ-ի՝ Ուկրաինայում կատարած հանցագործությունները քննելու համար:

«Մենք վճռականորեն աջակցում ենք Միջազգային քրեական դատարանի հետաքննությանը՝ նպատակ ունենալով պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի տարածքում միջազգային հանցագործությունների մեղավորներին։ Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին աջակցել դատարանին՝ համագործակցելու իր ընթացիկ հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,–ասված է հռչակագրում:

Մյուս կետով նրանք վերահաստատել են Ուկրաինայի դեմ հանցագործության գործով հատուկ տրիբունալի ստեղծման անհրաժեշտությունը, որն «ի վիճակի կլինի արդարություն իրականացնել՝ պատասխանատվության ենթարկելով ամենամեծ պատասխանատուին»:

Աղմուկից հետո ՀՀ ԱԳՆ-ն հրապարակավ ստեց

Սեպտեմբերի 6-ին, երբ համացանցում հայտնվեցին լուրեր, որ Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են Եվրոպայի խորհրդի հռչակագիրը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հերքեցին, թե Հայաստանը ի սկզբանե հռչակագրի չի միացել:

Սակայն իրականում հռչակագրի սկզբնական տարբերակը կա ինտերնետ տիրույթում․ տես 1-ին և 2-րդ լուսանկարներում

1․

2․


Առաջին եւ երկրորդ լուսանկարները հռչակագրի առաջին և վերջին էջերն են, որտեղ երեւում է Հայաստանի անունը որպես հռչակագրին միացած երկիր: Բացի այդ, Լիտվայի արդարադատության նախարարությունից Սիվիլնեթին հայտնել են, որ փաստաթղթի հաստատումը մի քանի փուլով է ընթանում։ Փաստաթղթի սկզբնական տարբերակն ուղարկվում է անդամ պետություններին, եթե առարկություններ չեն լինում, հռչակագիրը համաձայնեցված է համարվում անդամ պետությունների հետ։ Համաժողովի մասնակից դիտորդ պետություններին զգուշացվել է նաև, որ ստորագրման պաշտոնական գործընթաց չի լինելու։

«Հայաստանն ի սկզբանե նշված է եղել որպես հռչակագիրը ստորագրած երկիր, քանի որ լուռ ընթացակարգի (լուռ ընթացակարգի փուլում, եթե որևէ առարկություն չի լինում, ապա փաստաթուղթը համարվում է համաձայնեցված) ընթացքում, համաժողովից առաջ կամ դրա ընթացքում պետության կողմից որևէ առարկություն չի եղել»,- ասված է Լիտվայի արդարադատության նախարարության պատասխանում։

Այսինքն՝ ի սկզբանե Հայաստանը միացել է այդ հռչակագրին, սակայն համաժողովից հետո Հայաստանից հայտ է ստացվել ստորագրողների ցուցակից երկիրը հեռացնելու վերաբերյալ, ինչի արդյունքում Հայաստանը հեռացվել է ցուցակից։

Այս պահին հռչակագրին միացած անդամ և դիտորդ երկրների ցանկը կա, որոնց թվում են, օրինակ, Շվեյցարիան, Կանադան, Մոլդովան, Իտալիան, Բելգիան, Բուլղարիան, Ճապոնիան, Իսպանիան, Սան Մարինոն և այլ երկրներ:

Հավելենք նաեւ, որ Հայաստանը շարունակում է 2023-ի հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված Հռոմի ստատուտով նախատեսված պարտավորությունները:




Լրահոս