ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիսիանում զինվորին նվաստացնելու, ճնշելու, կյանքից զրկելու դեպքով նոր մեղադրյալներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիսիանում զինվորին նվաստացնելու, ճնշելու դեպքից հետո զորամասում ուշագրավ բացահայտումներ են եղել ու առաջիկայում այս գործով այլ մեղադրյալներ են սպասվում։

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով։

ArmLur.am-ն ավելի վաղ գրել էր․ «Քննչական կոմիտեն հայտնեց, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ․ Ե․-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2024թ․ օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում տարբեր օրերի անձնակազմի ներկայությամբ պարբերաբար նվաստացրել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության ընդգրկված զինծառայող Է․ Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել։

Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024թ-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:

Իսկ թե ինչի համար է նվաստացրել, նախաքննական մարմնիը չի նշել, սական ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, դիրքում քնելու թեման ու հեռախոսով խոսելու հարցը դարձել է պատճառ, որ ժամկետային զինծառայողին հասցրել են ինքնասպանության»:

Այս գործով կա մեկ կալանավորված, սակայն դեպքից հետո ուշագրավ բացահայտումներ են արվել, եւ առաջիկայում այլ մեղադրյալների մասին հայտնի կդառնա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս