«Համահայկական ճակատ» շարժումը Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով հերթական ակցիան էր իրականացնում այս անգամ Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ։
«Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը նշեց, որ իրենք հետևողական են, խնդիրը բարձրաձայնելու Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների ու միջազգային կառույցների ներկայացուցչությունների մոտ։
«Բաքվում պահվող գերիների, անհետ կորածների ընտանիքներն թողել ենք իրենց ցավի հետ մենակ, Հայաստանի պետական օղակները ձեռքները լվացել են այս ընտանիքների խնդիրից, ցավից։ Չկա շաբաթ, որ այս ընտանիքները մի կառույցից մյուսը չգնան, նրանց ամեն օր տանում բերում են, ասում են՝ մի խոսեք, մի բարձրաձայնեք»,-ասաց նա։