Համարձակ և ֆենոմենալ Էմի Ուայնհաուսի տարեդարձն է․ որո՞նք են երգչուհու 5 հանրահայտ երգերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 14-ը հրեական արմատներով բրիտանացի հանրահայտ, սիրված, համարձակ և ֆենոմենալ երգչուհի Էմի Ուայնհաուսի ծննդյան օրն է։

Էմի Ուայնհաուսն այն արտիստներից է, ում մահվանից հետո անգամ հեղինակային հիթերը շարունակում են լինել սիրված։ Երգչուհու երաժշտական ոճը, վստահաբար, տարբերվող է, քանի որ Էմի Ուայնհաուսը իր ստեղծագործությունները մատուցել է իր իսկ ոճով։

Տաղանդավոր Ուայնհաուսը երկար չի ապրել։ 2011 թվականի հուլիսի 23-ին Էմի Ուայնհաուսի մարմինն անշնչացած գտել են Լոնդոնի Քեմդենի շրջանում գտնվող իր բնակարանում: Վերջինս տառապում էր թմրամոլությամբ և հարբեցողությամբ։ Չնայած նրան, որ երգչուհին մահացել է 27 տարեկանում, իր ապրած տարիների ընթացքում հասցրել է թողարկել բազմաթիվ սիրված երգեր։

ArmLur.am-ը ներկայացնում է երգչուհու հայտնի երգերից 5-ը։

Ուայնհաուսի հանրահայտ երգերից են «You Know I’m No Good», «Back to Black» հիթերը, որոնք երգչուհու «Back to Black» վերջին ալբոմից են։

Երգչուհու «Frank» ալբոմը, որը թողարկվել է 2003 թվականի հոկտեմբերի 20-ին, իր մեջ է ներառում երգչուհու հայտնի երգերից «Stronger than me», «In my bed» երգերը։

Երգչուհու հինգերորդ ամենահայտնի երգերից է «Fuck Me Pumps» սինգլը, որը ևս երգչուհու «Frank» ալբոմից է։

Աննա Սրապիոնյան




Լրահոս