ՌԴ պետդումայի նախագահը ՆԱՏՕ-ին մեղադրել է ռուս-ուկրաինական հակամարտությանը մասնակցելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ուկրաինայում հակամարտության մասնակից լինելու և Ռուսաստանի դեմ պատերազմ վարելու մեջ։ Այս մասին Վոլոդինը գրել է իր Telegram ալիքում։

Վոլոդինը ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին մեղադրել է այն բանում, որ նրանք են որոշում՝ Ռուսաստանի որ քաղաքներին է հարկավոր հարվածել, համաձայնեցնում են ռազմական գործողությունները և հրամաններ արձակում։

«ԱՄՆ-ն, Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան քննարկում են մեր երկրի տարածքին հեռահար զենքով հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Սա ոչ այլ ինչ է, քան ռազմական գործողություններին նրանց անմիջական մասնակցությունը քողարկելու և ծածկելու փորձ», – գրել է Վոլոդինը։

ՌԴ պետդումայի խոսնակի մեկնաբանություններից առաջ՝ սեպտեմբերի 12-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել էր, որ եթե Արևմտյան երկրներն Ուկրաինային թույլ տան արևմտյան հեռահար զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին, ապա դա կնշանակի, որ այդ երկրներն ուղղակիորեն կռվում են Ռուսաստանի դեմ, և դա կփոխի հակամարտության բնույթը։




Լրահոս