ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ 23 ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցավ պատմության մեջ ամենամեծ ահաբեկչությունը։ 23 տարի է անցել, բայց ամերիկյան վերքերը դեռ թաց են:

 

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Ալ-Քաիդայի ահաբեկիչները Ուսամա բեն Լադենի գլխավորությամբ առեւանգեցին չորս մարդատար ինքնաթիռ եւ օգտագործեցին ինքնաթիռները որպես կառավարվող ռումբեր՝ Նյու Յորքի եւ Վաշինգտոնի վրա հարձակվելու համար: Աննախադեպ հարձակումների հետեւանքով զոհվել է գրեթե երեք հազար մարդ։

Հենց դրանից հետո Միացյալ Նահանգները սկսեց, այսպես կոչված, «ահաբեկչության դեմ պատերազմը», որի ընթացքում ներխուժեց Աֆղանստան եւ Իրաք։

Ամերիկացիների մի ամբողջ սերունդ հստակ հիշում է, թե որտեղ էին եւ ինչ էին անում, երբ լսեցին այդ օրը հարձակումների մասին:

 

Ի՞նչ թիրախներ են խոցվել

Ինքնասպան առեւանգողների փոքր խմբերը միաժամանակ չորս մարդատար ինքնաթիռներ են առեւանգել ԱՄՆ-ի արեւելյան ափի օդում։

Երկու ինքնաթիռներ բախվել են Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակներին։ Առաջինը մխրճվել է Հյուսիսային աշտարակի մեջ տեղական ժամանակով առավոտյան 08:46-ին: Երկրորդը Հարավային աշտարակի մեջ է մխրճվել ժամը 09:03-ին:

Աշտարակներում հրդեհ է բռնկվել՝ վերին հարկերում գտնվող մարդկանց փախուստի ճանապարհը փակելով։ Երկու ժամ չանցած` երկու 110 հարկանի երկնաքերերն էլ փլուզվեցին։

Առավոտյան ժամը 09:37-ին երրորդ ինքնաթիռը մխրճվել է Պենտագոնի արեւմտյան ճակատին՝ մայրաքաղաք Վաշինգտոնի մոտակայքում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարարության հսկայական շենքի մեջ:

Չորրորդ ինքնաթիռում ուղեւորները դիմադրել են առեւանգողներին, իսկ ժամը 10:03-ին այն բախվել է Փենսիլվանիայի դաշտին։ Ենթադրվում է, որ այս ինքնաթիռը պետք է խոցեր Վաշինգտոնի Կապիտոլիումի շենքը։

 

Որքա՞ն մարդ է տուժել

Զոհվել է 2977 մարդ (չհաշված 19 առեւանգողները), որոնց մեծ մասը զոհվել էին Նյու Յորքի երկվորյակ աշտարակներում։

Չորս ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 246 ուղեւոր եւ անձնակազմի անդամ: Բոլորը մահացել են։

Երկվորյակ աշտարակներում 2606 մարդ մահացել է ակնթարթորեն կամ մահացել է վերքերից։

Պենտագոնի շենքում մահացել է 125 մարդ. մահացածներից ամենաերիտասարդը երկու տարեկան Քրիստին Լի Հանսոնն էր, ով ինքնաթիռներից մեկում էր հոր եւ մոր՝ Փիթերի եւ Սյուի հետ։

Ամենատարեցը 82-ամյա Ռոբերտ Նորթոնն էր. նա եւ նրա կինը՝ Ժակլինը, նույնպես եղել են ինքնաթիռներից մեկի ուղեւորները:

Շենքերին բախվելու պահին Առեւտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների ներսում մոտավորապես 17,400 մարդ կար: Հյուսիսային աշտարակում հարվածի վայրից բարձր հարկերում գտնվողներից ոչ մեկը չի փրկվել: Հարավային աշտարակում 18 մարդ կարողացել է փախչել հարվածի վայրից բարձր հարկերից:

Մահացածների թվում կան 77 երկրների քաղաքացիներ։ Նյու Յորք քաղաքը կորցրել է 441 փրկարար աշտարակների փլուզման հետեւանքով:

Հարձակման հետեւանքով հազարավոր մարդիկ վիրավորվել են:

 

Ովքե՞ր էին ահաբեկչության կազմակերպիչները

Աֆղանստանում գտնվելու ժամանակ ակցիան պլանավորվել էր իսլամական ծայրահեղականների` Ալ-Քաիդա ցանցային կազմակերպության ղեկավարների կողմից: Այդ ժամանակ Աֆղանստանը գտնվում էր թալիբների վերահսկողության տակ (Ալ-Քաիդան եւ Թալիբանը ճանաչված են որպես ահաբեկչական կազմակերպություններ եւ արգելված են Ռուսաստանում):

Ուսամա բեն Լադենի գլխավորած Ալ-Քաիդան մեղադրել է ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին իսլամական աշխարհում հակամարտություններ հրահրելու մեջ:

Անմիջական կատարողները 19-ն էին` երեք խումբ հինգ հոգուց եւ մեկ խումբ չորս հոգուց (Փենսիլվանիայում վթարի ենթարկված ինքնաթիռի վրա):

Յուրաքանչյուր խումբ ուներ մի մարդ, որը գիտեր, թե ինչպես վարել ինքնաթիռ: Նրանք բոլորն էլ վերապատրաստման դասընթացներ են անցել ԱՄՆ-ի մասնավոր թռիչքային դպրոցներում։

19 հանցագործներից 15-ը սաուդցիներ էին, երկուսը Արաբական Միացյալ Էմիրություններից էին` մեկը Եգիպտոսից, մյուսը Լիբանանից։

Սեպտեմբերի 11-ից հետո ամբողջ աշխարհում օդային անվտանգության կանոնակարգերը խստացվել են։

Երկվորյակ աշտարակների տեղում փլատակների մաքրման համար պահանջվել է ութ ամիս: Արդեն 2006-2013 թվականներին այնտեղ կառուցվել է Առեւտրի համաշխարհային կենտրոնի նոր աշտարակ, որը շատ ավելի բարձր է, քան զույգ աշտարակները (541-ը՝ 415 մետրի փոխարեն) եւ այժմ ամենաբարձր շենքն է ԱՄՆ-ում:

Բացի այդ այս վայրում կառուցվել է հուշահամալիր եւ թանգարան։

Պենտագոնի ավերված հատվածի վերականգնումը տեւել է ընդամենը մեկ տարի։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

«Երեւանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կիրտի Վարդհան Սինգհին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ երկկողմ համագործակցությունը զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերը երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման ուղղությամբ:  Անդրադարձ է կատարվել նաեւ տարբեր հարթակներում եւ ձեւաչափերով փոխգործակցության հնարավորություններին: Արարատ Միրզոյանը եւ Կիրտի Վարդհան Սինգհը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ տեսլականը Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հասնելու հարցում հստակ է, այն հիմնված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անվերապահ հարգման եւ տարածաշրջանում տնտեսական զարգացման, արդյունավետ փոխկապակցվածության ապահովման հաստատուն հանձնառության վրա: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերը:

 

 

 

ԱԺ ԲԱՑՕԹՅԱՍՐՃԱՐ ԱՆՆ ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է

Այսուհետ Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցներն իրենց ազատ ժամանակը կարող են անցկացնել ԱԺ նորաբաց սրճարանում։

Խորհրդարանի շենքի բակում՝ ծառերի տակ, օրեր առաջ իր դռներն էր բացել Ազգային ժողովի բացօթյա սրճարանը, որը կառուցվում էր դեռեւս 2022 թվականից՝ ԱԺ նախագահի նախաձեռնութամբ։

Նոր սրճարանի կառուցման համար Ազգային ժողովը շուրջ 11,5 մլն դրամ էր հատկացրել։

Երեկ սրճարան են այցելել նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը:

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ է երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվել՝ Վրաստանը եվրոպական ճանապարհ վերադարձնելու համար։ Այս մասին նախագահը հայտարարել է ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում:

«Ես պատրաստ եմ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել եւ առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար՝ Վրաստանը եվրոպական ուղի վերադարձնելու համար», – ասել է նա:

Զուրաբիշվիլին գործող իշխանություններին մեղադրել է քաղաքական ուղղությունը եվրաինտեգրումից Ռուսաստանի հետ մերձեցման փոխելու մեջ:

«Այսօրվա վրացական կառավարությունը Մոսկվայի հետ մերձենալու շատ հստակ ընտրություն ունի: Այս կառավարությունը հրաժարվել է իր արեւմտամետ դիրքորոշումից՝ հօգուտ Մոսկվայի հետ հարաբերությունների», – նշել է նա:

 

 

 

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում բավարարել է 51 քաղաքացիների դիմումը «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Նախաձեռնող խմբի լիազոր է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Հարցը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ նախաձեռնող խումբը ԿԸՀ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո՝ 60 օրվա ընթացքում։ Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ ժամանակահատվածը։

Մեկ այլ որոշմամբ՝ հանձնաժողովը սահմանել է քաղաքացիական նախաձեռնության անդամի եւ քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչի վկայականների ձեւը։

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաքի առաջարկով հանդես են եկել երեք քաղաքական ուժեր՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությունը։

 

 




Լրահոս