
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները չեն փոխի ռուս-ամերիկյան հարաբերությունների բացասական ֆոնը։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպանի խոսքերը։
«Առաջիկա ընտրությունները չեն փոխի բացասական ֆոնը, բացասական իրավիճակը ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Մենք պետք է ապավինենք միայն մեզ, գլոբալ հարավից մեր գործընկերներին և աստիճանաբար, թեև ոչ այդքան արագ տեմպերով, բայց շարժվենք դեպի միջազգային բազմաբևեռ հարաբերությունների համակարգի ստեղծման ճանապարհը», – ասել է դիվանագետը «Россия-24» հեռուստաալիքի եթերում։