ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Երեկվանից Հայաստանում ընթանում է «Հնդկաստանը Հայաստանում եւ Հայաստանը Հնդկաստանում» երկօրյա միջազգային համաժողովը, որի ընթացքում քննարկվում են երկու երկրների պատմամշակութային հարաբերություններն ու արվեստի բնագավառում առկա հարուստ ժառանգությունը:

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ինչ է հողամասի կառուցապատման իրավունքը:

Ռոման Գրիգորյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ, սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հողի տիրապետումը, օգտագործումը եւ տնօրինումը չպետք է վնաս պատճառի շրջակա բնական միջավայրին, երկրի պաշտպանունակությանն ու անվտանգությանը, չպետք է խախտի քաղաքացիների եւ այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը:

 

 

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀԱՐՑ. Մշակութային արժեքների փորձագիտական գնահատման ի՞նչ կարգ է գործում Հայաստանի Հանրապետությունում:

Հայկ Ստեփանյան (33 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունն իրականացնում է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Փորձաքննության շահառուներ են հանդիսանում ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիները եւ իրավաբանական անձինք, այդ թվում՝ ՀՀ պետական մարմինները։ Փորձաքննությունն իրականացվում է ներկայացված դիմումի կամ հանձնարարության հիման վրա: Ֆիզիկական անձանց դեպքում գործընթացի սկիզբ է համարվում վերջիններիս կողմից կենտրոնի հայտագրման բաժին դիմում ներկայացնելը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գրության հրամանի, հանձնարարության, որոշման եւ փորձաքննության ենթակա իրի կամ իրերի եւ դրանց լուսանկարների տրամադրումը: Փորձաքննության առավելագույն ժամկետ է համարվում 15 օրը՝ բացառությամբ կողմերի համաձայնությամբ որոշակի ժամկետով երկարաձգելու դեպքերի: Կենտրոնը փորձաքննությունն իրականացնում է 28 ոլորտներում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փորձաքննության արդյունքում հայտատուին տրամադրվում է համապատասխան փորձագիտական եզրակացություն: Փորձաքննության դիմաց հայտատուն կատարում է վճարներ՝ «Մշակութային արժեքների արվեստաբանական եւ մշակութաբանական փորձաքննության, ինչպես նաեւ իրականացվող այլ ծառայությունների վճարների գանձման մասին» կարգին համապատասխան:

 




Լրահոս